BAT/BEP

  Հայաստանի Հանրապետությունը 2003թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ: Կոնվենցիայի դրույթների համաձայն Հայաստանը պարտավոր է աջակցել առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը (BAT/BEP)` բաց այրումը կանխարգելելու նպատակով:
ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից համատեղ՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն տնտեսական գործունեության (BAT/BEP) մեթոդաբանության կիրառումը` բաց այրման արտանետումների աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) ոչ կանխամտածված նվազեցման համար» ծրագիրը, որը նպատակաուղղված է բաց այրման աղբյուրներից դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը:
 

ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ


Արարատ  քաղաքի  աղբավայրի բարեկարգման  և ենթակառուցվածքների ստեղծման նպատակով կատարված աշխատանքները նկարներով

տեսնել ավելին

08.12.2017թ.
Քիմիական նյութերի և թափոնների կառավարումն ապահովող օրենսդրական նոր նորմերի մասին տեղեկացվել են տեսուչները

Երևան քաղաքի Օրհուս կենտրոնում կայացել է աշխատաժողով, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևան քաղաքի և տարածքային բաժինների տեսուչները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի տեսուչները։

կարդալ ավելին

03.11.2017թ.
Բաց այրման վտանգավորությունն ու կանխարգելումը. աշխատաժողով Արագածոտնի մարզում

ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Օրհուս կենտրոնում տեղի է ունեցել ուսուցողական աշխատաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում:

կարդալ ավելին

01-02.08.2017թ. 

Ուսուցողական աշխատաժողով` նվիրված գործող աղբավայրերի արդյունավետ կառավարման կազմակերպմանը` ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների միջոցով

ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել է <<Թափոնների բաց այրման կանխարգելում>> ուսուցողական աշխատաժողովը: Աշխատաժողովը կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող <<Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար>> ծրագրի շրջանակներում:

կարդալ ավելին

31.03.2017թ.
<<Նորմատիվա-իրավական հենքի  ամրապնդման>> աշխատաժողով

2017թվականի մարտի 31-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում` Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր թափոնների և քիմիական նյութերի նորմատիվա-իրավական հենքի վերլուծությանն և ամրապնդմանն ուղղված աշխատաժողով:

կարդալ ավելին

10.02.2017թ.
<<Կայուն օրգանական աղտոտիչների մասին> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողով

<<Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար>> ծրագրի շրջանակներում կայացել է <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողով:

կարդալ ավելին


21-22.06.2016թ.
<<Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար>> ուսուցողական աշխատաժողով

Սույն թվականի հուլիսի 21-ին "Անի Պլազա" հյուրանոցում մեկնարկել է բնապահպանության նախարարության կողմից կազմակերպված  "Կոշտ կենցաղային թափոնների կառավարում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համար" ուսուցողական երկօրյա աշխատաժողովը:

կարդալ ավելին


02.09.2015թ.
Տեղի է ունեցել վտանգավոր նյութերի և թափոնների կանոնակարգմանն ուղղված ծրագրի ներածական աշխատաժողով

Երևանում 2015թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրին նվիրված ներածական աշխատաժողովը:  
 

կարդալ ավելին