Հիդրոերկրաբանական գործունեություն

   Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող շրջակա միջավայրի մոնիթորինգի ծառայության շահագործովող ջրաղբյուրների հիդրոերկրաբանական մոնիթորինգի մասնաճյուղի կողմից պայմանագրային հիմունքներով կատարվում են քանակական և որակական մշտադիտարկման աշխատանքներ ՀՀ տարածքում  գտնվող ձկնաբուծական տնտեսություններում, հանքային ջրերի հանքավայրերում և քաղցրահամ ջրերի բնաղբյուրներում:

  Հատկանշական է այն հանգամանքը, որ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է միակ պետական մասնագիտացված կառույցը, որի տվյալների արժանահավատությունը և կարևորությունը բազմիցս անգամ գնահատանքի է արժանացել պետության և տարբեր գործընկերների կողմից: Բարձր մասնագիտական ունակություններ ունեցող մասնագետների և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ  այսօրվա դրությամբ ունենք հարյուրից ավել կազմակերպություններ, որոնք վստահում են մեզ և մեր կողմից տրամադրված արժանահավատ տվյալները նպաստում են տնտեսվարողի կողմից արտահանվող արտադրանքի իրացմանը միջազգային շուկայում:

   ՊՈԱԿ-ը իրականացնում է հրատանցքի/ բնաղբյուրի վերաբերյալ հիդրոերկրաբանական տեղեկատվության, անձնագրի և երկրաբանատեխնիկական կտրվածքի (նոր հորատվող հորատանցքի դեպքում) տրամադրում՝ ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։


Հարցերի և տեղեկությունների համար դիմել Չարենց 46 հասցե, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ:

Կոնտակտային տվյալներ՝

Շահագործովող ջրաղբյուրների հիդրոերկրաբանական մոնիթորինգի մասնաճյուղի պետ՝ Արսեն Անտոնյան
հեռ.  /010/-55-55-08

Հիդրոերկրաբանական հետազոտությունների բաժնի պետ՝ Արմինե Հակոբյան
հեռ. /098/-12-52-02, /010/-57-62-80
էլ.փոստ՝  Hakobyanarmine77@gmail.comhakobyanarmine@bk.ru