AM RU EN

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոն»  պետական  ոչ  առևտրային կազմակերպությունը   շահույթ    ստանալու    նպատակ    չհետապնդող,  իրավաբանական  անձի  կարգավիճակ  ունեցող  կազմակերպություն  է,  որը  գործում      է      Հայաստանի      Հանրապետության      Սահմանադրության,      Հայաստանի      Հանրապետության      քաղաքացիական      օրենսգրքի,      «Պետական      ոչ      առևտրային      կազմակերպությունների    մասին»    Հայաստանի    Հանրապետության    օրենքի    և    այլ    օրենսդրական  ու ենթաօրենսդրական իրավական ակտերի հիման վրա, ինչպես նաև իր կանոնադրությամբ:
Կազմակերպությունը ստեղծվել է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն   որոշմամբ՝   «Շրջակա միջավայրի մոնիթորինգի   և   տեղեկատվության   կենտրոն» (պետական  գրանցման  համարը՝  222.210.952674),  «Անտառային  մոնիթորինգի կենտրոն» (պետական    գրանցման    համարը՝    273.210.04175) և    «Հիդրոօդերևութաբանության    և մթնոլորտային   երևույթների վրա   ակտիվ   ներգործության   ծառայություն»   (պետականգրանցման  համարը՝  286.210.04768) պետական  ոչ  առևտրային  կազմակերպությունների միաձուլման    արդյունքում    և    հանդիսանում    է    դրանց    իրավահաջորդը: Կազմակերպության    հիմնադիրը    Հայաստանի    Հանրապետությունն    է՝    ի    դեմս    Կառավարության։