Անտառների մոնիթորինգի ծառայության հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ համար կարևորագույն բնական ռեսուրսներից մեկի՝ անտառային էկոհամակարգերի պահպանությանն ու ընդլայնմանն ուղղված համապարփակ դիտարկումների և ուսումնասիրությունների իրականացմանը։ Բարձր որակավորում ունեցող փորձառու աշխատակիցների մասնագիտական ներդրումների շնորհիվ ծառայության կողմից ներկայումս իրականացվում են կայուն անտառակառավարման գործընթացին աջակցող այնպիսի դիտարկում- ուսումնասիրություններ, ինչպիսիք են՝
Անտառների մոնիթորինգի ծառայության գործառույթներից են նաև Հայաստանի Հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի վերլուծություններն ու գնահատումը, ինչպես նաև անտառային տնտեսության վարման և ոլորտի զարգացման ուղղված ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրմանն ու գնահատմանն ուղղված աշխատանքների իրականացումը։
Վերոնշյալ բոլոր աշխատանքների արդյունավետ իրագործումն ապահովում է ծառայության երկու բաժինների ներդաշնակ փոխգործակցությունը։
«Աշխարհատեղեկատվական համակարգի տվյլաների վերլուծության» բաժնի աշխատանքներն առանցքայնորեն հիմնված են ԱՏՀ և հեռազննման մեթոդների կիրառմամբ ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացման վրա, որոնք հիմնականում վերաբերվում են անտառային մոնիթորինգի հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծման ուղիների մշակմանը, քարտեզագրական աշխատանքների և այլ տարածական վերլուծությունների, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումների իրականացմանը։
Հեռազննման արդի տվյալների, ԱՏՀ համակարգչային և համացանցային ծրագրային ապահովումների, արբանյակային պատկերների վերծանման աշխատանքների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ իրականացվող հանույթների, օդալուսանկարահանումների, ինչպես նաև ծառայության մասնագետների բազմակողմանի վերլուծությունների հիման վրա ստացվող առաջնային տեղեկատվությունը հետագայում հիմք է հանդիսանում «Դաշտային ուսումնասիրությունների և մոնիթորինգի» բաժնի աշխատանքների իրականացման համար։
Կամերալ պայմաններում ստացված տարածական տվյալների մուտքը աշխարհագրական տեղորոշման սարքավորումներ «Դաշտային ուսումնասիրությունների և մոնիթորինգի» բաժնի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռնում ռացիոնալ կերպով իրականացնել նախնական բացահայտված խնդիրների դաշտային դիտարկումներ, ինչպես նաև արձանագրել բուն դաշտային պայմաններում բացահատվածայլ խնդիրները։
Կից ներկայացվում են Անտառների մոնիթորինգի ծառայության կողմից ԱՏՀ և ՀԶ տեխնոլոգիաների և դաշտային ուսումնասիրությունների փոխգործակցության արդյունքում իրականացված որոշ աշխատանքներ՝
ՀՀ անտառածածկը՝ 2011 և 2018 թվականների դրությամբ |
|
![]() |
![]() |
Փոփոխված անտառածածկ տարածքների բացահայտում |
|
![]() |
![]() |
Հրդեհված տարածքի դասակարգում՝ ըստ այրման ծանրության աստիճանների |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հրդեհված անտառային տարածքի հանույթ |
|
![]() |
Հիվանդություններով ու վնասատուներով վարակված անտառամասերի քարտեզագրում |
|
![]() |
![]() |
Վնասատուներով ու հիվանդություններովվարակված օջախների մոնիթորինգ |
|
![]() |
![]() |
Քամատապալ տարածքների բացահայտում |
|
![]() |
![]() |
Ապօրինի հատումների բացահայտում |
|
![]() |
![]() ![]() |
Անտառների մոնիթորինգի ծառայությունը լիազորված է իրականացնելու նաև «աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում» ձեռնարկատիրական գործունեության տեսակը։