Ուսուցողական աշխատաժողով՝ աղբավայրի կառավարման մեջ ներգրավված աշխատակազմի համար
14/10/2018
2018թ. հոկտեմբերի 10-11-ը «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում Արարատ քաղաքում տեղի է ունեցել ուսուցողական աշխատաժողով՝ աղբավայրի կառավարման մեջ ներգրավված աշխատակազմի համար:
Ուսուցողական աշխատաժողովի երկրորդ մասը կազմակերպվել է թափոնների կառավարման ոլորտում աշխատող անձնակազմի, վերանորոգված աղբավայրի աշխատակիցների համար։
Ուսուցողական աշխատաժողովի նպատակն էր թափոնների տեսակավորման և երկրորդային հումքի հավաքման համար հասանելի տեխնիկական մեթոդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել շահառուներին:
Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետի կողմից ներկայացվել են հետևյալ զեկույցները.
- Ուղեցույցներ և առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության միջոցներ՝ բաց աղբանոցներում թափոնների էկոլոգիապես մաքուր կառավարման և բաց այրման հետևանքով ոչ կանխամտածված ԿՕԱ-ների արտանետումների նվազեցման համար,
- կենսաքայքայվող թափոնների կառավարում,
- էլեկտրական և էլեկտրոնային թափոնների կառավարումը և հեռացումը,
- նյութերի վերականգնման սարքավորումներ։ Հիմնական հասկացությունները,
- նյութերի վերականգնման սարքավորումներ։ Թափոնների հավաքում և նախնական վերամշակում,
- նյութերի վերականգնման սարքավորումներ։ Վերամշակելի թափոնների ձեռքով և մեխանիկական տեսակավորում,
- նյութերի վերականգնման սարքավորումներ։ Մնացորդների պահեստավորում և վերջնական հեռացում։
Ուսուցողական աշխատաժողովին ելույթով հանդես եկան նաև՝
- Ռուբեն Գրիգորյանը՝ <<Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ>> զեկույցով և
- Արմենուհի Առուստամյանը՝ <<ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները բնակավայրերի սպառման թափոնների հավաքման, պահման, փոխադրման, մշակման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման եւ թաղման վերաբերյալ>> զեկույցով: