BAT/BEP

Պետք է կիրառել առկա լավագույն տեխնոլոգիաները կամ բնապահպանական լավագույն գործունեության մեթոդաբանությունը` բաց այրումը կանխարգելելու նպատակով

10/02/2017

<<Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար>> ծրագրի շրջանակներում կայացել է <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են այն գործողությունները, որոնք իրականացվում են Հայաստանում և նպատակաուղղված են կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ Անահիտ Ալեքսանդրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետությունում <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկը: