ՀՀ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՈՐԱԿԻ ՄՈՆԻԹՈՐՆԳԻ ՔԱՐՏԵԶՆԵՐ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն իրականացնում է մակերևութային ջրերի քանակական և որակական մոնիթորինգ։
Մակերևութային ջրերի քանակի մոնիթորինգի դիտացանցում ընդգրկված է գետերի, ջրանցքների, ջրամբարների և Սևանա լճի 93 դիտակետ, որոնցում կատարվում են ամենօրյա հիդրոլոգիական դիտարկումներ՝ օդի և ջրի ջերմաստիճանների, ջրի մակարդակի, սառցային երևույթների և ջրի ելքի չափումներ:
Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի դիտացանցում ընդգրկված է գետերի, ջրամբարների, Որոտան-Արփա, Արփա-Սևան ջրատարների և Սևանա լճի 151 դիտակետ: Ջրի որակը բնութագրվում է ֆիզիկաքիմիական 40-65 ցուցանիշով (հիմնական անիոններ և կատիոններ, սնուցող նյութեր, ծանր մետաղներ, առաջնային օրգանական աղտոտիչներ), տարեկան 5-12 անգամ հաճախականությամբ: Ջրի որակի գնահատումը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության 2011 թ. հունվարի 27-ի N75-Ն որոշման:
ՀՀ մակերևութային ջրերի որակը
Մակերևութային ջրերի որակի 2024թ. հոկտեմբեր ամսվա մոնիթորինգի տվյալները տրված է ստորև.
Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածք
Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածք
Հրազդանի ջրավազանային կառավարման տարածք
Սևանի ջրավազանային կառավարման տարածք