AM RU EN

"Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու համար" ծրագիր

 

  ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

27.12.2019թ.
Անցկացվել են <<ՊՔԲ-ների և Սնդիկի վերաբերյալ>> ծրագրերի իրականացման ղեկավար կոմիտեների նիստերը

Տեղի են ունեցել «Օզոնային շերտը քայքայող նյութերի և կայուն օրգանական աղտոտիչների հեռացման համակարգված կառավարման տարածաշրջանային ցուցադրական ծրագրի» (ՊՔԲ-ների վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի և «Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար» ծրագրի (Սնդիկի վերաբերյալ ծրագիր) իրականացման ղեկավար կոմիտեի իրար հաջորդող նիստերը։

կարդալ ավելին

23.12.2019թ.
Կայացել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհրդի հերթական նիստը

2013 թվականի հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, որը վավերացրել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի օրենքով։ 2014 թվականի դեկտեմբերի 25-ին ստեղծվել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի իրականացման ղեկավար խորհուրդ, որի նպատակն է Մինամատայի կոնվենցիայի իրականացման և կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի կանոնակարգումը:

կարդալ ավելին

04.11.2019թ.
Երևանում տեղի է ունեցել սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանը նվիրված սեմինար

<<Անի Գրանդ Հոթել>> հյուրանոցում տեղի է ունեցել <<Ներուժի ստեղծում՝ Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանն աջակցելու համար>> ծրագրի ներածական սեմինարը։ Ծրագիրն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ համատեղ` «Սնդիկի վերաբերյալ նպատակային միջազգային ծրագրի» աջակցությամբ:

կարդալ ավելին

23.08.2019թ.
Սնդիկի հավելիչներով արտադրանքը փուլերով դուրս կբերվի շրջանառությունից

Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի(լամպեր, ջերմաչափեր և այլն) շրջանառությունից փուլային դուրս բերման և հետագայում դրանց օգտագործումն արգելելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարության ներքո իրականացվում է դրամաշնորհային ծրագիր։ Նախատեսված գործողությունների շրջանակներում կմշակվեն անհրաժեշտ իրավական հիմքերը, կանցկացվեն սնդիկի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման միջոցառումներ։

կարդալ ավելին

31.07.2019թ.
Սնդիկ պարունակող որոշ արտադրանքներ փուլերով դուրս կբերվեն շրջանառությունից

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

կարդալ ավելին