AM RU EN

Սնդիկ

Սնդիկ պարունակող որոշ արտադրանքներ փուլերով դուրս կբերվեն շրջանառությունից

31/07/2019

Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է տեղեկատվություն, ըստ որի «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով նախատեսվում է 2020 թվականից սկսել սնդիկ պարունակող որոշ արտադրանքի, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի փուլային դուրս բերումը շրջանառությունից։