ԾԾՄԲԻ և ԱԶՈՏԻ ԵՐԿՕՔՍԻԴՆԵՐԻ ԿՈՆՑԵՆՏՐԱՑԻԱՆԵՐԻ
ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՕԴՈՒՄ
(ըստ պասիվ նմուշառիչների տվյալների)
Ըստ բնակավայրերի ծծմբի և ազոտի երկօքսիդների միջին տարեկան կոնցենտրացիաների բաշխվածությունը օդում (ըստ պասիվ նմուշառիչների տվյալների) դիտելու համար ընտրեք Ձեզ հետաքրքրող տարեթիվը և բնակավայրը, որից հետո սեղմեք "Գնալ" կոճակը։ Ամսեկան քարտեզները դիտելու համար ընտրեք տարիների ընտրությունից տարին, ժամանակահատվածի ընտրությունից՝ "ամսական" տողը, հաջորդ ընտրությունից հետաքրքրող ամիսը, բնակավայրը և սեղմեք "Գնալ" կոճակը։
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգն իրականացնում է Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չարենցավան, Կապան և Քաջարան քաղաքներում: Վերը թվարկված բնակավայրերում գործում է 15 անշարժ՝ ակտիվ նմուշառման դիտակայան և 214 շարժական՝ պասիվ նմուշառման դիտակետ:
Մթնոլորտային օդի որակի գնահատումը կատարվում է ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշմամբ հաստատված աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) հետ համեմատությամբ։
![]() |
Մթնոլորտային օդի որակի 2025 թվականի մարտ ամսվա մոնիթորինգի տվյալները տրված են ստորև.
Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար դիտարկումներ կատարվում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Ծաղկաձոր, Չարենցավան, Կապան և Քաջարան քաղաքներում: Ընդհանուր առմամբ վերը թվարկված բնակավայրերում գործում է 15 անշարժ՝ ակտիվ նմուշառման դիտակայան, և 214 շարժական՝ պասիվ նմուշառման դիտակետ:
Երևան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործում է 45 շարժական դիտակետ և 5 անշարժ դիտակայան:Մայրաքաղաքի տարբեր հատվածներում, տարբեր օրերին դիտվել են մթնոլորտային օդում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ներից: Մարտ ամսվա ընթացքում փոշու օրական կոնցենտրացիաները գերազանցել են ՍԹԿ-ները համապատասխանաբար՝ 1.1-3.3 անգամ (29 օր), ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է աննշան (1 օր): Ծծմբի երկօքսիդի և գետնամերձ օզոնի գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվել։
Երևան քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները
Երևան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները
Երևան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները
<
Երևան քաղաքի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի կոնցենտրացիանները
Գյումրի քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտար-կումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 24 շարժական դիտակետ:
Մարտ ամսվա ընթացքում մթնոլորտային օդում փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.1-2․0 անգամ (22 օր):
Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները
Մարտ ամսվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում, տարբեր օրերին դիտվել են փոշու պարունակությունների գերազանցումներ ՍԹԿ-ից: Փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն՝ 1.1-3.6 անգամ (29 օր): Ծծմբի և ազոտի երկօքսիդների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվել։
Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները
Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները
Վանաձոր քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները
Ալավերդի քաղաքում և հարակից համայնքներում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի դիտարկումներ: Գործում է 3 անշարժ դիտակայան և 42 շարժական դիտակետ:
Ալավերդի քաղաքի տարբեր հատվածներում, տարբեր օրերին դիտվել են մթնոլորտային օդում փոշու պարունակությունների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից: Մարտ ամսվա ընթացքում փոշու կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն՝ 1.1-4.1 անգամ (23 օր): Ծծմբի և ազոտի երկօքսիդների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվել։
Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները
Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները
Ալավերդի քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները
Հրազդան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօք¬սիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 17 շարժական դիտակետ:
Մարտ ամսվա ընթացքում մթնոլորտային օդում փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.1-2.9 անգամ (9 օր): Ծծմբի և ազոտի երկօքսիդների գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ից չեն դիտվել։
Հրազդան քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները
Հրազդան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները
Արարատ քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօք¬սիդի դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 12 շարժական դիտակետ:
Մարտ ամսվա ընթացքում մթնոլորտային օդում փոշու օրական կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1.1-3.1 անգամ (20 օր):
Արարատ քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները
Կապան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Կապան քաղաքում գործում է 11 շարժական դիտակետ:
Կապան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները
Կապան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները
Քաջարան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաջարան քաղաքում գործում է15 շարժական դիտակետ:
Քաջարան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները
Քաջարան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները
Չարենցավան քաղաքի մթնոլորտային օդում կատարվում են ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Չարենցավան քաղաքում գործում է 10 շարժական դիտակետ:
Չարենցավանքաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները
Չարենցավան քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները
Ծաղկաձոր քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների դիտարկումներ: Քաղաքում գործում է 1 անշարժ դիտակայան և 14 շար¬ժա¬կան պասիվ նմուշառման դիտակետ:
Ծաղկաձոր քաղաքի մթնոլորտային օդում մարտ ամսվա ընթացքում փոշու պարունակությունների գերազանցումներ չեն դիտվել համապատասխան ՍԹԿ-ից:
Ծաղկաձոր քաղաքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիանները
Ծաղկաձոր քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիանները
Ծաղկաձոր քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիանները