ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

1930 թ. ՀՍՍՀ ժողկոմխորհի որոշմամբ ստեղծվել է Հիդրոօդերևութաբանական կոմիտեն: 1979 թ. Հիդրոօդերևութաբանական ծառայությունը վերակազմավորվել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի հսկողության հանրապետական վարչության: 1979 թ. - ՀՍՍՀ Հիդրոօդերևութաբանական ծառայության վարչությունը վերակազմավորվել է ՀՍՍՀ հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության հանրապետական վարչության:
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՇՄՄՏԿ ՊՈԱԿ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1277-Ն որոշմամբ` «Թափոնների ուսումնասիրության կենտրոն, «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը` համաձայն փոխանցման ակտերի: Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 46 (լաբորատորիա՝ Կոմիտաս 29):