ԹԱՓՈՆՆԵՐ

      ՀՀ-ում առաջացած թափոնների վիճակագրական տվյալների ուսումնասիրություն

Թափոնների  պետական  կադաստրի  ստեղծման  և  վարման  միջոցառումներին  ի աջակցություն,  կատարվել  է  ՀՀ  տարածքում 2018  թվականին  առաջացած  թափոնների վերաբերյալ  կազմակերպությունների  կողմից  ներկայացված  վարչական  վիճակագրական հաշվետվությունների ուսումնասիրում և վերլուծություն: 2018 թվականին հաշվետվություն ներկայացրած ձեռնարկությունների թիվը կազմում է 1237ձեռնարկություն, որոնցիցև1034-ը՝ևմարզերում, 203-ը՝ Երեւան քաղաքում: Երևան քաղաքում 203 հաշվետվություն ներկայացրած  ձեռնարկություններից  107-ը  (52.7%)  կազմում  են  արդյունաբերական  ձեռնարկությունները (քիմիական արդյունաբերություն` 3%, հանքարդյունաբերություն` 1.5%, մեքենաշինություն, մետաղամշակում, էլեկտրատեխնիկական սարքաշինություն` 13.3%, շինանյութերի արտադրություն` 10.3%, սննդի արդյունաբերություն և գյուղատնտեսություն` 10.8%, փայտամշակման  արդյունաբերություն`  2%,  թեթեւ  արդյունաբերություն`  4.9%,  վառելիքաէներգետիկ  արդյունաբերություն`  3%,  այլ  ճյուղեր`  3.9%),  իսկ  96-ը  (47.3%)  կազմում  են սպասարկման  ոլորտի  կազմակերպությունները  (առեւտրի  կենտրոններ,  շուկաներ`  2%, բժշկական հաստատություններ`  39.5%,  տրանսպորտ`  1.5%,  կապ`  0.9%,  հյուրանոցներ` 2%, տպարաններ` 0.9%, ուսումնական հաստատություններ` 0.5%
Վտանգավորության 1-ին  և  2-րդ  դասի  թափոններ  գոյացել  են  հանքարդյունաբերության,  մեքենաշինության,  վառելիքաէներգետիկ,  գյուղատնտեսության  և  սննդի արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև բժշկական հաստատությունների, տրանսպորտի, հյուրանոցների, ռեստորանների սպասարկման ոլորտներում: