AM RU EN

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք բոլոր պահանջներով համապատասխանում են միջազգային ստանդարտներին:  Կենտրոնի լաբորատորիան, միջազգային գնահատմամբ, ընդգրկված է տարբեր երկրների լավագույն 200 քիմիական լաբորատորիաներից առաջին 30-ի շարքում: 

Լաբորատորիային Սլովակիայի ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից տրվել են միջազգային հավաստագրեր
Պարբերաբար իրականացվում են ինչպես սարքավորումների միջազգային հավատարմագրված լաբորատորիաների հետ միջլաբորատոր ստուգումներ, այնպես էլ մասնագետների վերապատրատման դասընթացներ:

Փորձարկման լաբորատորիայում հետազոտվում են․

  • Մակերևութային և ստորգետնյա ջրեր, հանքային ջրեր,
  • Կեղտաջրեր (արդյունաբերական և այլ կեղտաջրեր),
  • Մաքրված և չմաքրված հոսքաջրեր, 
  • Մթնոլորտային տեղումներ,
  • Պինդ նմուշ (հող, տիղմ և կենսաթափոններ)
  • Մթնոլորտային օդ 

Փորձարկումները կատարվում են որակը, բաղադրությունը և մաքրությունը ստուգելու նպատակով:

Ի՞նչ փորձարկումներ են կատարվում ջրի նմուշներում

  • Թթվածնային պայմաններ (լուծված թթվածին, թթվածնի կեսաքիմիական 5-օրյա և քիմիական պահանջարկ)
  • Հանքայնացում (էլեկտրահաղորդականություն/հանքայնացում)
  • Սնուցող նյութեր (ամոնիում, նիտրիտ, ֆոսֆատ, սիլիկատ իոններ)
  • Հիմնական անիոններ (սուլֆատ իոն, քլորիդ իոն, նիտրատ իոն)
  • Մետաղներ և տարրեր
  • Օրգանական աղտոտիչներ
  • Հիդրոկենսաբանական ցուցանիշներ։

Ի՞նչ փորձարկումներ են կատարվում հողի նմուշներում

  • Մետաղներ և տարրեր (ընդհանուր և կենսահասանելի)
  • pH, կոնդուկտիվություն, աղայնություն
  • Կնսահասանելի անիոնային կազմ (քլորիդ, նիտրատ, սուլֆատ և ֆոսֆատ իոններ)

Ի՞նչ փորձարկումներ են կատարվում այլ պինդ նմուշներում

  • Մետաղներ և տարրեր

Ի՞նչ փորձարկումներ են կատարվում օդի նմուշներում

  • Ծծմբի երկօքսիդ
  • Ազոտի երկօքսիդ

Ի՞նչ սարքավորումներ են կիրառվում․

  • Ինդուկտիվ (զուգակցված) կապված պլազմայով մասս-սպեկտրոմետր
  • Իոնային քրոմատոգրաֆներ
  • Սպեկտրոֆոտոմետրեր
  • Գազային քրոմատոգրաֆներ
  • Բազմապարամետր չափման սարքեր
  • XRF անալիզատոր

Լաբորատոր փորձարկումներն իրականացվում են միջազգային ստանդարտ մեթոդների համաձայն:
Լաբորատորիան պարբերաբար մասնակցում է միջազգային միջլաբորատոր ստուգաճշտման` գրանցելով բարձր ճշգրտություն և ստանում այն հավաստող վկայագրեր:

Լաբորատոր փորձարկումների ցանկը։

Մանրամասների համար զանգահարել՝

  • +374 010 24 20 50