AM RU EN

BAT/BEP

<<Նորմատիվա-իրավական հենքի ամրապնդման>> աշխատաժողով

31/03/2017

2017թվականի մարտի 31-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրի շրջանակներում` Ստոկհոլմի կոնվենցիայով կարգավորվող վտանգավոր թափոնների և քիմիական նյութերի նորմատիվա-իրավական հենքի վերլուծությանն և ամրապնդմանն ուղղված աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Միջազգային փորձագետ Սայմոն Պաուն ներկայացրել է միջազգային փորձը և համապատասխան օրենսդրական հենքը` ուղղված թափոնների հեռացման, աղբավայրերի կառավարման կանոնակարգմանը, ինչպես նաև բաց այրման կանխարգելմանը և դիօքսինների ու ֆուրանների արտանետումների նվազեցմանը և կանխմանը:
Աշխատաժողովին ներկայացվել են վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների կառավարման հիմնախնդիրները, վերլուծվել են օրենսդրական բացերը:
Ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումները խնդրի վերաբերյալ, ծավալվել է շահագրգիռ քննարկում: