BAT/BEP

Ուսուցողական աշխատաժողով` նվիրված գործող աղբավայրերի արդյունավետ կառավարման կազմակերպմանը` ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների միջոցով

01/08/2017

ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմակերպել է <<Թափոնների բաց այրման կանխարգելում>> ուսուցողական աշխատաժողովը: Աշխատաժողովը կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության կազմակերպության հետ համատեղ իրականացվող <<Առկա լավագույն տեխնոլոգիաների և բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար>> ծրագրի շրջանակներում: Ուսուցողական աշխատաժողովին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների, գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներ:
   Աշխատաժողովի ընթացքում միջազգային փորձագետ Անդրեա Սբրիլլին ներկայացրել է <<Աղբավայրերում թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման հիմնական ուղեցույցները», <<Բաց աղբավայրերի թափոնների համար առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության» միջոցառումները, <<Մեխանիկական, կենսաբանական մշակում>>, <<Գյուղատնտեսական թափոնների օգտագործման համար առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության> միջոցառումները, որոնք նպատակաուղղված են աղբավայրերում թափոնների բաց այրման կանխարգելմանը:
   Ծրագիրն իրականացվում է համաձայն 2003 թվականի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված <<Կայուն օրգանական աղտոտիչների մասին>> Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների, որով կոնվենցիայի կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով: