AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Կլիմայական զարկերակ»՝ Copernicus-ի նոր գործիքը կլիմայի վիճակի արագ մոնիթորինգի համար

06/03/2024

Այս գործիքի նպատակն է կլիմայի մոնիթորինգն ավելի հասկանալի և հասանելի դարձնել բոլորի համար՝ տրամադրելով կլիմայի վիճակի իրական պատկերը։ 
Այս ինտերակտիվ և ինտուիտիվ հասկանալի գործիքը արտացոլում է երկրամերձ օդի և ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանի տվյալներ, որոնք օգնում են օգտագործողներին հասկանալ թե ինչպես է փոփոխվում կլիման, ուսումնասիրել այն տարբեր տարիներին, նաև ներբեռնել և կիսվել ստացված տվյալներով, դիագրամաներով և քարտեզներով։ 
Copernicus-ի փոխտնօրեն Սամանտա Բուրգեսը կարևորել է այս գործիքի դերը՝ նշելով, որ կլիմայի փոփոխությունը իր ազդեցությունն է թողնում բոլորի վրա։ Անհրաժեշտ է, որ մարդիկ հասկանան այս գործիքը, որը կօգնի գնահատել կլիմայի փոփոխության ռիսկերը հետագայում։ 

Տես ավելին՝ https://climate.copernicus.eu/climate-pulse-c3ss-new-tool-monitor-state-our-climate-glance