AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ապրիլի 18-ին, 19-ին Ժնև քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվություն» աշխատանքային խմբի (WGEMA) 26-րդ նիստը

23/04/2024

Ապրիլի 18-ին, 19-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվություն» աշխատանքային խմբի (WGEMA) 26-րդ նիստը, որին որպես աշխատանքային խմբի անդամ մասնակցում էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը։

Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել և քննարկվել են հետևյալ հիմնական հարցերը․
Շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի վերջին զարգացումները և առնչվող հետագա քայլերը,
Համաեվրոպական շրջակա միջավայրի գնահատումը և հաշվետվությունների կազմումը՝ շրջակա միջավայրի քաղաքականության ամրապնդման նպատակով,
Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման հետ կապված տնտեսական, սոցիալական և բնապահպանական տվյալների փոխանակումը և ինտեգրումը,
Շրջակա միջավայրի մոնիթորինգի և գնահատման առաջընթացը, ներառյալ ինստիտուցիոնալ և կարգավորող մեխանիզմները և ենթակառուցվածքները ազգային մակարդակով,
Շրջակա միջավայրի մոնիթորինգի համար նոր տեխնոլոգիաների, մեծ տվյալների, արհեստական բանականության և Երկրի դիտարկման հետ կապված զարգացումները:

Աշխատանքային հանդիպմանը Գայանե Շահնազարյանը ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի անդամ Նելլի Բաղդասարյանի հետ համատեղ հանդես եկան ելույթով՝ ներկայացնելով Շրջակա միջավայրի մոնիթորինգի ցանցերի և դիտարկումների արդիականացումը, բնապահպանական հաշվետվությունների, վերլուծությունների և գնահատումների պատրաստումը Հայաստանում` հիմնված բնապահպանական տեղեկատվության և ցուցիչների վրա, տվյալների որակի ապահովման և վերահսկման, ինչպես նաև տվյալների կառավարման բարելավումները։

ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և տեղեկատվություն» աշխատանքային խմբի 26-րդ նիստի փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հղումով՝
https://unece.org/environmental-policy/events/twenty-sixth-session-working-group-environmental-monitoring