AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայան

26/04/2024

Ապրիլի 26-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Ախուրիկի միջնակարգ դպրոցի աշակերտներին։

Այցի նպատակն էր Աշխարհագրության առարկայից «Ինչպես կանխարգելել կլիմայի վտանգավոր փոփոխությունները» թեմայի վերաբերյալ դպրոցական նախագծային, հետազոտական աշխատանք իրականացնելը, ինքնուրույն ջերմաստիճանի չափումներ կատարելը:

Աշակերտները ծանոթացան օդերևութաբանական կայանի սարքավորումներին ու գործիքակազմին, աշխատանքի սկզբունքին: Նրանց ցուցադրվեց նաև տվյալների հետ աշխատանքը. տարբեր տարիների նույն ժամանակահատվածի տվյալների համադրությունը։
Աշակերտները հետաքրքրված էին աշխատանքներով և ստացան գիտելիքների նոր պաշարներ։
Բնապահպանական կրթության կազմակերպման գործընթացը կարևոր է տեղ է զբաղեցնում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության մեջ, որն էլ արտահայտվում է նմանօրինակ այցերով, դասապատրաստումներով, ծանոթություններով։