AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայան

02/05/2024

Ապրիլի 30-ին, ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Գյումրու N23 միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Այցի նպատակն էր «Կլիմայի և մթնոլորտային ճնշման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա» դպրոցական նախագծային աշխատանքի համար օթերևութաբանական կայանի աշխատանքներին ծանոթանալը և տվյալներ ձեռք բերելը։
Այցի ընթացքում աշակերտները կատարել են դիտողական էքսկուրսիա, ծանոթացել օդերևութաբանական դիտարկումներին, կատարվող աշխատանքներին, գործիքակազմին, գիտաշխատողների օգնությամբ կատարել չափումներ։