AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր ջերմոցային գազերի արտանետումների չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի որակի ապահովման և որակի վերահսկման վերաբերյալ առցանց դասընթաց

28/11/2023

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակում` ջերմոցային գազերի գույքագրման կադաստրի կազմման ազգային կարողությունների զարգացմանն աջակցման նպատակով նոյեմբերի 24-ին Յու. Ա. Իզրայելի անվան գլոբալ կլիմայի և էկոլոգիայի ինստիտուտի (ՌԴ) հետ համատեղ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր ջերմոցային գազերի արտանետումների չափումների, հաշվետվողականության և հավաստագրման համակարգի որակի ապահովման և որակի վերահսկման վերաբերյալ առցանց դասընթաց։

Միջոցառման մասնակիցներին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի անունից ողջունեց «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը՝ շնորհակալություն հայտնելով ՌԴ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի դաշնային ծառայության տնօրեն պարոն Ի․ Ա․ Շումակովին՝ դասընթացի անցկացմանն աջակցելու և ջերմոցային գազերի արտանետումների չափումների, հաշվետվողականության և հավաստագրման (MRV) համակարգի ոլորտում համագործակցության պատրաստակամության համար։
Դասընթացի ընթացքում փորձագետի կողմից ներկայացվեցին հետևյալ թեմաները՝

  • Որակի ապահովման/որակի վերահսկման ընթացակարգերը․ Յու․ Ա․ Իզրայելի անվան գլոբալ կլիմայի և էկոլոգիայի ինստիտուտի կողմից ռուսական կադաստրի կազման ընթացակարգերը,
  • Նոր մեթոդների և գործակիցների թեստավորման կանոնները։

Դասընթացին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԶԾ ավելի քան 20 ներկայացուցիչ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ:
Ընդգծելով ջերմոցային գազերի գույքագրման միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ երկուստեք կարևորվեց այդ համատեքստում մասնագետների կարողությունների զարգացմանը միտված միջոցառումների շարունակականությունը։