AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեմինար՝ նվիրված օդի արտանետումների կանխատեսումների մոդելավորմանը

24/11/2023

Նոյեմբերի 6-10-ն Ավստրիայի Կիրառական համակարգերի վերլուծության միջազգային ինստիտուտում (ք․ Լաքսենբուրգ) տեղի է ունեցել օդի արտանետումների կանխատեսումների մոդելավորմանը նվիրված ենթատարածաշրջանային սեմինար, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի ներկայացուցիչները։ 
Սեմինարին մասնակցում էին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Տեխնոլոգիական ծառայության պետ Սևան Ավագյանը և Տեղեկատվական վերլուծության ծառայության բազաների տեստավորող Գոհար Հարությունյանը:
Սեմինարի նպատակն էր Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչներին ուսանելու արտանետումների կանխատեսումների GAINS (Greenhouse Gas – Air Pollution Interactions and Synergies) մոդելը, որն օգտագործվում է նաև ՄԱԿ ԵՏՀ «Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի շրջանակներում Գյոթենբուրգի արձանագրության վերանայման աջակցման հարցում։


Մոդելի կիրառումը հնարավորություն կտա երկրներին զարգացնել արտանետումների կանխատեսումները և սահմանել արտանետումների նվազեցման թիրախները, ինչը անհրաժեշտ քայլ է Գյոթենբուրգի արձանագրության վավերացման գործընթացում:  
Սեմինարի ընթացքում իրականացվել են գործնական աշխատանքներ: Փորձագետների կողմից ցուցադրվել է մոդելի կիրառումը արդեն իսկ հավաքագրված տվյալներով և սեմինարի մասնակիցներին տրամադրվել է տեխնիկական աջակցություն ազգային տվյալների մշակման և ներմուծման գործընթացներում: 
Մասնակից երկրները ներկայացրել են տեղեկատվություն ջերմոցային գազերի և վնասակար նյութերի արտանետումների մասին։ 
Մանրամասն քննարկվել են GAINS մոդելի մոդուլները՝ կապված արտանետումների վերահսկման սցենարների մշակման, տվյալների կառավարման, գնահատման, քաղաքական որոշումների կայացման հետ։