AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ջերմոցային գազերի կոնցենտրացիան հասել Է ռեկորդային բարձր մակարդակի

23/11/2023

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցի համաձայն, 2022 թվականին ջերմոցային գազերի քանակը կրկին հասել է նոր ռեկորդի՝ և աճման միտումը շարունակվում է:
2022 թվականին ածխածնի երկօքսիդի (CO2) գլոբալ միջին կոնցենտրացիաներն առաջին անգամ 50%-ով գերազանցել են նախաարդյունաբերական ժամանակարջանի կոնցենտրացիաների մակարդակը և շարունակում են աճել նաև 2023 թվականին։
Մեթանի կոնցենտրացիան նույնպես աճել է, իսկ 2021-2022 թվականների ընթացքում ռեկորդային աճ է գրանցել նաև ազոտի օքսիդի մակարդակը, ասվում է ՀՕԿ-ի ջերմոցային գազերի տեղեկագրում, որը հրապարակվել է այս տարի Դուբայում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության (COP28) բանակցություններին ընդառաջ:
Ածխածնի երկօքսիդի (CO2) արտանետումների կեսը մնում է մթնոլորտում, քառորդ մասը կլանվում է օվկիանոսի կողմից, մյուս մասը՝ կլանվում անտառների կողմից, չնայած այս ցուցանիշները տարեցտարի տարբերվում են:
Արտանետումները շարունակվում են, իսկ CO2-ը շարունակում է կուտակվել մթնոլորտում՝ հանգեցնելով գլոբալ ջերմաստիճանի բարձրացմանը:
Վերջին անգամ Երկիր մոլորակը CO2-ի համադրելի կոնցենտրացիա է ունեցել 3-5 միլիոն տարի առաջ, երբ ջերմաստիճանը 2-3°C-ով ավելի տաք էր, իսկ ծովի մակարդակը՝ 10-20 մետրով ավելի բարձր, քան հիմա: 
Տես ավելին՝ http://surl.li/nkzsz