AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա

22/11/2023

Նոյեմբերի 21-ին «Երևանի թիվ 197 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 7-րդ դասարանի աշակերտները, «Քիմիան որպես բնության մաս, մթնոլորտային օդի աղտոտվածություն» նախագծային աշխատանքի շրջանակներում այցելեցին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա։
Աշակերտները ծանոթացան մթնոլորտային օդի մոնիթորինգի գործընթացին և նշանակությանը, լաբորատոր փորձերի ընթացքին և արդյունքներին: Նրանք պատրաստել էին հարցեր մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրների, աղտոտիչների տեսակների, մարդու վրա մթնոլորտային օդի աղտոտվածության ազդեցության, ինչպես նաև Երևանում մթնոլորտային օդի որակի ներկայիս վիճակի մասին:
Հարց ու պատասխաններն էլ ավելի ընդլայնեցին աշակերտների գիտելիքներն ու պատկերացումները մթնոլորտային օդի և մարդու կյանքում մաքուր շրջակա միջավայրի կարևորագույն նշանակության մասին: 
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է համագործակցել տարբեր ուսումնական կենտրոնների հետ՝ նպաստելով աշակերտների և ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։