AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հոկտեմբերի 12-ին հիբրիդային տարբերակով կայացել է Համաշխարհային ջրային ռեսուրսների 2022 թվականի վիճակի վերաբերյալ ՀՕԿ-ի զեկույցի ներկայացումը

21/11/2023

Հոկտեմբերի 12-ին հիբրիդային տարբերակով կայացել է Համաշխարհային ջրային ռեսուրսների 2022 թվականի վիճակի վերաբերյալ ՀՕԿ-ի զեկույցի ներկայացումը: 
Զեկույցը նախատեսված է ջրային միջավայրի փոփոխությունների վերաբերյալ հիմնական հիդրոլոգիական տեղեկատվության հավաքմանը և ներկայացմանը: ՀՕԿ-ի 2022 թվականի համաշխարհային ջրային ռեսուրսների վիճակի զեկույցը, որը հիմնված է նախորդ տարվա իր հաջող փորձնական ծրագրի վրա, ՀՕԿ-ի ամենամյա նախաձեռնություն է, որն ապահովում է համաշխարհային ջրային ռեսուրսների անկախ, համապարփակ, քանակական գնահատում:
Այս զեկույցը, որը հանդիսանում է ՀՕԿ-ի՝ ՄԱԿ-ի Ջրային կոնֆերանսի ջրային գործողությունների 2023 թվականի օրակարգի առանցքային պարտավորությունը, ընդլայնել է իր շրջանակը՝ ներառելով ստորերկրյա ջրերը, գոլորշիացումն ու հողի խոնավությունը, ջրամբարները և ծայրահեղ հիդրոլոգիական աղետները՝ ի լրումն անցյալ տարվա զեկույցի բաղադրիչների: Այն հիմնված է փաստացի տվյալների, մոդելավորման համակարգերի և հեռահար զոնդավորման համակցության վրա՝ ամբողջ աշխարհում տվյալների բացերը կամրջելու համար: Թեև ավելացել է տվյալների փոխանակումը, միատեսակ գլոբալ հիդրոլոգիական դիտարկումները մնում են ՀՕԿ-ի նպատակներից մեկը, ինչը պահանջում է ավելի շատ ներդրումներ մոնիթորինգի և տվյալների փոխանակման մեջ:
Զեկույցն առաջարկում է գործնական օգտակարություն և քաղաքական ուղեցույց գլոբալ որոշումներ կայացնողների համար՝ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման համակարգի տեսլականին համահունչ և աջակցելով ջրի և կլիմայի հետ կապված Կայուն զարգացման նպատակներին: Այն նաև քանակականացնում է շրջակա միջավայրի և մարդածին ազդեցությունները հիդրոլոգիական պայմանների վրա և լրացնում է Կլիմայի վիճակի զեկույցը՝ օգնելով ջրի և կլիմայի համապարփակ գլոբալ գործողությունների պլանավորմանը։
Ներկայացվել են 2022 թվականի հաշվետվության մեջ նոր փոփոխությունները նախորդի՝ 2021 թվականի համեմատ, մասնավորապես եթե նախկինում կիրառվել են 7 երկրի, այժմ 14 երկրի դիտարկումների տվյալներ, 38 հիդրոլոգիական կայանի տվյալների փոխարեն 2022-ին թիվն ավելացել է կազմելով 273, նախկին 3 փոփոխականի փոխարեն այժմ ներկայացված է 7 փոփոխական։ Հաշվետվությունը բացի PDf տարբերակից հասանելի է նաև ինտերակտիվ տարբերակուվ հետևյալ հղումով` https://public.wmo.int/en/our-mandate/water/
Հաշվետվությունը կազմվել է ավելի քան 100 տարբեր կառույցների համագործակցության շնորհիվ անցնելով լուրջ փորձագիտական գնահատման գործընթաց։