AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխությունը վնասակար է առողջության համար, սակայն կլիմայական ծառայությունները կյանքեր են փրկում

15/11/2023

Կլիմայի փոփոխությունը սպառնում է հակադարձել տասնամյակների՝ դեպի առողջությանն ու բարեկեցությանը միտված առաջընթացին, հատկապես առավել խոցելի համայնքներում: Թեև գիտական ռեսուրսները կարող են շտկել հավասարակշռությունը, բայց դրանք բավականաչափ հասանելի կամ օգտագործված չեն, ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում:

ՀՕԿ-ի Կլիմայական ծառայությունների ամենամյա զեկույցն այս տարի նվիրված է առողջապահության խնդիրներին։ Այն ընդգծում է հարմարեցված կլիմայական տեղեկատվության և ծառայությունների անհրաժեշտությունը՝ աջակցելու առողջապահական ոլորտին առավել էքտրեմալ եղանակի, օդի վատ որակի, վարակիչ հիվանդությունների ձևերի փոփոխման և ջրի անապահովության պայմաններում։
Զեկույցում ներկայացված են թեմատիկ ուսումնասիրություններ ամբողջ աշխարհից, որոնք վերաբերվում են կլիմայական և առողջապահական ոլորտների խնդիրներին: Այստեղ ներառվում են էքստրեմալ շոգերի, վաղ նախազգուշացման համակարգերի, փոշու մոնիթորինգի հարցերը։ Քննարկվել են ալերգիայի և կլիմայի նկատմամբ զգայուն հիվանդությունների արբանյակային հսկողության խնդիրները:
Տես ավելին՝ https://public.wmo.int/en/media/press-release/climate-change