AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա

09/11/2023

Նոյեմբերի 9-ին ԵՊՀ-ի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության բակալավրի 4-րդ կուրսի ուսանողները «Հողային և անտառային ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ» առարկայի գործնական դասընթացն անցակցրեցին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայում։
Լաբորատորիայի մասնագետերը ուսանողներին ծանոթացրեցին հողերի աղտոտվածության մոնիթորինգի նշանակությանը և գործընթացին, լաբորատոր փորձարկումներին և արդյունքներին։
Ուսանողները ծանոթացան նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի մյուս ոլորտներին։ 
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր դպրոցների աշակերտներին, ԲՈՒՀ-երի ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին՝ նպաստելով աշակերտների և ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը։