14/03/2023
Մարտի 14-ին ճանաչողական այցի շրջանակում՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում էին Կոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Այցելության ընթացքում նրանք ծանոթացել են մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, ինչպես նաև սարքերի աշխատանքի սկզբունքներին:
ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր դպրոցների աշակերտներին, ԲՈՒՀ-երի ուսանողներին՝ ի նպաստ աշակերտների և ուսանողների մասնագիտական կարողությունների աճին և շրջակա միջավայրի պահպանության պատասխանատվության մեծացմանը: