16/02/2022
Փետրվարի 16-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի (Էկոկենտրոն) «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները։
Այցելության ընթացքում նրանք ծանոթացան մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի նմուշառումների, դաշտային և լաբորատոր հետազոտությունների մեթոդներին, ինչպես նաև սարքերի աշխատանքի սկզբունքներին:
ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է համագործակցել և ընդունել տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին՝ իր նպաստը բերելով ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |