ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի օրերի կապակցությամբ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի կողմից ներքոհիշյալ աշխատակիցները խրախուսվել են պատվոգրերով և շնորհակալագրերով
26/03/2024
Աշխատանքային պարտականությունները պատշաճ կատարելու և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի զարգացման գործում զգալի ավանդ ներդնելու համար խրախուսվել են պատվոգրերով.
- Գայանե Աղեկյանը - պլանատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ
- Գրիգոր Մկրտչյանը - գնումների համակարգման բաժնի գնումների մասնագետ
- Նվարդ Առաքելյանը- օդերևութաբանության ծառայության Երևանի ագրոօդերևութաբանական կայանի առաջատար մասնագետ
- Գևորգ Խանզադյանը - օդերևութաբանության ծառայության Սեմյոնովկայի օդերևութաբանական կայանի պետ
- Արտուշ Տիտանյանը - օդերևութաբանության ծառայության Օձունի օդերևութաբանական կայանի պետ
- Վարդգես Եգանյանը- հիդրոլոգիայի ծառայության Դեբեդի գետավազանի հիդրոլոգիական կայանի պետ
- Մերուժան Վարդանյանը - հիդրոլոգիայի ծառայության Սևանի հիդրոօդերևութաբանական դիտարանի լճաբանության բաժնի լճի դիտող-Սևան թերակղզի
- Անահիտ Ենոքյանը - հեռահաղորդակցության և հիդրոօդերևութաբանական տվյալների կառավարման ծառայության տվյալների փոխանակման բաժնի առաջատար մասնագետ
- Սոնա Սարգսյանը - կլիմայի ծառայության կիրառական կլիմատոլոգիայի բաժնի պետ
- Անի Ստեփանյանը - կենտրոնական լաբորատորիայի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության մթնոլորտային օդի որակի Երևանի լաբորատորիայի գլխավոր մասնագետ
Մասնագիտական աշխատանքը բարեխղճորեն և նվիրումով կատարելու համար խրախուսվել են շնորհակալագրերով.
- Նարինե Գրիգորյանը-իրավախորհրդատու
- Նունուֆար Ստեփանյանը- գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ
- Շահեն Մանուկյանը - հիդրոլոգիայի ծառայության հիդրոգրաֆիայի, հիդրոմորֆոլոգիայի և հիդրոմետրիայի բաժնի Վեդի-Ուրցաձոր հիդրոդիտակետի դիտող
- Անուշավան Բարսեղյանը - աշխարհատեղեկատվական համակարգերի և հեռազննման ծառայության գլխավոր մասնագետ
- Ռուզաննա Ավդալյանը - կենտրոնական լաբորատորիայի մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության ջրերի որակի Երևանի լաբորատորիայի գլխավոր մասնագետ
- Ազատ Գրիգորյանը- ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության քաղցրահամ և հանքային ջրերի մոնիթորինգի բաժնի առաջատար մասնագետ։