AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2023-2024 թվականների ձմռան կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

25/03/2024

2023-2024 թվականի ձմեռը երկրորդ ամենատաքն էր սկսած 1935 թվականից և ամենատաքը 1966 թվականից հետո։ Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանի համար կազմել է -1,5°C, որը նորմայից բարձր էր 4.0°C-ով։ Ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում նորմայի սահմաններում էր և կազմել է 114մմ։ 
Ձմռան երեք ամիսներին էլ օդի միջին ամսական ջերմաստիճանները բարձր էին 1961-1990թթ․ նորմայից 3․8-4.3 աստիճանով։ 2023 թվականի դեկտեմբերը երկրորդ ամենատաքն էր՝ 2010 թվականի դեկտեմբերից հետո։ 
Օդի առավելագույն ջերմաստիճանները առանձին օրերին հասան 25-26°C-ի Սյունիքի և Տավուշի հովտային շրջաններում, իսկ Արարատյան դաշտում՝ մինչև 22°C։ 
Ձմռան սեզոնին հատկապես տեղումնառատ էր հունվար ամիսը՝ մթնոլորտային տեղումները կազմել են նորմայի 182%, այն հինգերորդ խոնավ հունվարն էր սկասած 1935 թվականից։ Փետրվարը չորային էր, երբ ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի 36%-ը։ 
Ձմռան միջին ջերմաստիճանի Հայաստանում աճել է 1.7°C-ով 1935-2024թթ. ժամանակահատվածում, իսկ տեղումների քանակը նվազել են 4,1%-ով։

Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ձմռանը

2023 թվականի դեկտեմբերի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.20մ, որը նախորդ տարվա` 2022 թվականի նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 13սմ-ով։ Սևանա լճի ավազանում դեկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -1.5...1.9°C, որը նորմայից բարձր է եղել 3.5...3.9 աստիճանով։ Դեկտեմբերին գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 91%-ը, տեղումները լճի մակերևույթի վրա՝ 146%-ը, իսկ գոլորշացումը լճի մակերևույթից նորմայի 81%-ը։ Արդյունքում լճի մակարդակը դեկտեմբերին իջել է 3սմ-ով և դեկտեմբերի 31-ին կազմել 1900.17մ, որը 2022 թվականի նույն օրվա մակարդակի` 1900.28մ, համեմատ ցածր է եղել 11սմ-ով։ 
2024 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակի` 1900.28մ, համեմատ ցածր է եղել 11սմ-ով։ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակերեսը կազմել է 1275.37կմ², իսկ ծավալը՝ 37.76 կմ³։ Սևանա լճի ավազանում հունվարին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -4.2...-1.3°C, որը նորմայից բարձր է եղել 2.6...4.7 աստիճանով, տեղումների քանակը կազմել է նորմայի 105-173%-ը, Մարտունիում՝ 245%-ը, Սեմյոնովկայում՝ 262%-ը: Հունվար ամսին Սևանա լճի մակարդակն իջել է 2սմ-ով և հունվարի 31-ին կազմել է 1900.15մ։
2024 թվականի փետրվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.14մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ՝ 3սմ-ով։ Սևանա լճի ավազանում փետրվարին ամսական միջին ջերմաստիճանը եղել է -3.6...-1.2°C, որը նորմայից բարձր է եղել 2.2...4.6 աստիճանով, իսկ տեղումների քանակը կազմել է նորմայի 18-48%-ը, Մասրիկում՝ 10%-ը։ Փետրվարին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3սմ-ով, և փետրվարի 29-ին կազմել՝ 1900.17մ, որը հավասար է եղել 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակին։
2024 թվականի մարտի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.19մ, որը նախորդ տարվա` 2023 թվականի, նույն օրվա մակարդակի` 1900.29մ, համեմատ ցածր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի՝ 1900.17մ, համեմատ բարձր է 2սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից մարտի 18-ը ներառյալ կազմել է 16.417մլն³մ: