AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 21-ին Անտառների միջազգային օրվան և անտառագետի օրվան նվիրված տեղի ունեցավ դասախոսություն

22/03/2024

Մարտի 21-ին Անտառների միջազգային օրվան և անտառագետի օրվան նվիրված տեղի ունեցավ դասախոսություն Ագրարային համալսարանի ուսանողների և դասախոսական անձնակազմի համար։
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության գլխավոր մասնագետ Հարություն Խաչատրյանը ներկայացրեց «Անտառների ազգային մոնիթորինգի և անտառների ազգային գույքագրման համակարգի ներդրման, ինչպես նաև Անտառների մոնիթորինգի բաժնի գործառույթները» թեմայով, իսկ Կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար Աստղիկ Ծատուրյանը՝ «Անտառների ինդիկատոր տեսակները և կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի գործառույթները» թեմայով դասախոսությունը։
Դասախոսության ավարտին հնչեցին բազմաթիվ հարցեր, տեղի ունեցան քննարկումներ, որոնց արդյունքում մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և պատրաստակամություն հայտնեցին հետագա համագործակցության համար։