AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մարտի 22-ին Ջրի համաշխարհային օրվան նվիրված տեղի ունեցավ բաց դաս

22/03/2024

Մարտի 22-ին Ջրի համաշխարհային օրվան նվիրված տեղի ունեցավ բաց դաս Երևանի Գրիգոր Նարեկացու անվան 137 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում։
Հիդրոլոգիայի ծառայության հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ Լուսինե Շաքարյանն աշակերտներին ներկայացրեց Ջրի համաշխարհային օրվա խորհուրդը, անցկացման կարևորությունը, 2024 թվականի կարգախոսի բովանդակությունը՝ ուշադրություն հրավիրելով հետևյալ հարցադրումներին՝
«Ջուրը խաղաղության համար» կարգախոսի բացատրությունը:
Ինչպե՞ս կարող է ջուրը կապված լինել կոնֆլիկտի և անկայունության հետ:
Ինչպե՞ս կարող է ջուրը գործիք լինել խաղաղության խթանման համար և ինչպե՞ս կարող ենք միասին աշխատել, որպեսզի ջուրն օգտագործենք խաղաղության համար:
Ի՞նչ կարող եմ անել ես և ի՞նչ կարելի է նախաձեռնել։
Բաց դասին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև երեխաները: Նրանց հարցադրումների և քննարկումների արդյունքում դասն ավելի նպատակային և հաջողված ստացվեց: Արդյունքում սովորողներն իրազեկվեցին Ջրի համաշխարհային օրվա անցկացման կարևորության մասին։