AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Ջուրը խաղաղության համար» թեմայով տեղեկատվական թերթիկ

22/03/2024

Ամեն տարի, Ջրի համաշխարհային օրը (Մարտի 22) բարձրացնում է իրազեկությունը և ոգեշնչում գործողությունների՝ ջրի և սանիտարական ճգնաժամի դեմ պայքարելու համար։ 
Երբ ջրի պաշարները չեն բավականացնում կամ այն աղտոտված է, կամ երբ մարդիկ ջրին անհավասար հասանելիություն կամ առհասարակ հասանելիություն չունեն, հասարակությունների և երկրների միջև կարող են լարվածություններ ծագել։ 
Մենք պետք է գործենք՝ գիտակցելով, որ ջուրը միայն ռեսուրս չէ, որը կարելի է օգտագործել և որի համար կարելի է մրցակցել, դա մարդու իրավունք է՝ ներհատուկ կյանքի բոլոր ոլորտների համար:
Երկրագնդի ջրային պաշարների միայն 0.5%-ն է պիտանի օգտագործման և հասանելի որպես քաղցրահամ ջուր և կլիմայի փոփոխությունը վտանգավոր ազդեցություն է ունենում այդ պաշարների վրա:
Ըստ Համաշխարհային Բանկի տվյալների վերջին 50 տարիների ընթացքում, ջրի հետ կապված աղետները գերակշռում են ընդհանուր աղետների ցանկում և կազմում են բնական աղետների հետ կապված բոլոր մահերի 70 տոկոսը։ 
Օգուտները ջրի և սանիտարիայի ոլորտում կատարված ներդրումներից գերազանցում են ծախսերին, քանի որ այն կարող է բարելավել առողջությունը, արտադրողականությունը, միջավայրը և սոցիալական ցուցանիշները։ Ջրի և սանիտարիայի ոլորտում կատարված յուրաքանչյուր 1 ԱՄՆ դոլարի ներդրումը բերում է 4.3 ԱՄՆ դոլարին համարժեք եկամուտ:
Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է տեղեկացված լինել ջրային ռեսուրսների դերի ու կարևորության մասին, կիսվել այդ գաղափարներով և գործել ի նպաստ այդ ռեսուրսի պահպանման ու ճիշտ օգտագործման։
Առավել մանրամասն տես հղումով։