AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է ՀՕԿ «Եղանակի, կլիմայի, հիդրոլոգիական, ծովային և հարակից բնապահպանական ծառայությունների և կիրառությունների հանձնաժողովի (SERCOM-3) երրորդ նիստը և Գենդերային համաժողովը

05/03/2024

Մարտի 4-ին Բալիում մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության «Եղանակի, կլիմայի, հիդրոլոգիական, ծովային և հարակից բնապահպանական ծառայությունների և կիրառությունների հանձնաժողովի (SERCOM-3) երրորդ նիստը և Գենդերային համաժողովը, որը կշարունակվի մինչև մարտի 9-ը։
Միջոցառմանն առցանց ձևաչափով մասնակցում են նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները` ՊՈԱԿ-ի տնօրեն, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Լևոն Ազիզյանի գլխավորությամբ։
Նիստի օրակարգային հարցերից են գյուղատնտեսական, ավիացիոն, կլիմայի, աղետների ռիսկի նվազեցման, հիդրոլոգիական, ինտեգրված էներգետիկ, առողջապահական, քաղաքային և այլ ծառայությունների վերաբերյալ կարգավորումների ու որոշումների քննարկումը և ընդունումը։
Նիստի առանցքային թեմաներից է «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնությունը։ Նախաձեռնության նպատակն է երկրագնդի վրա բոլորին պաշտպանել վտանգավոր եղանակային երևույթներից՝ վաղ նախազգուշացման համակարգերի միջոցով, մինչև 2027 թվականի ավարտը։
SERCOM-3 նիստի շրջանակում նախատեսված են SERCOM նախագահի և փոխնախագահի ընտրություններ, որոնք կայանալու են մարտի 8-ին։

5