AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայան

04/03/2024

Մարտի 1-ին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Երևանի ագրոօդերևութաբանական կայանը հյուընկալել էր Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Նպատակն էր դպրոցի նախագծային աշխատանքների համար տվյալներ հավաքագրելը։
Դպրոցակաները ծանոթացել են դիտարկումների իրականացմանը, կատարվող աշխատանքներին, գործիքակազմին, սարքավորումների աշխատանքի սկզբունքին, ինչպես նաև մասնակցել հեռագրերի կազմանն ու հաղորդմանը: 
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը պատրաստ է աջակցել աշակերտներին և ուսանողներին՝ ոլորտի մասին պատկերացումների ընդլայնման հարցում: