AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Էլ-Նինյոն «կանխատեսում է» ռեկորդային բարձր ջերմաստիճաններ Ամազոնում և Ալյասկայում 2024 թվականին

01/03/2024

Կանխատեսվում է, որ 2024 թվականին ջերմաստիճանը Ամազոնից մինչև Ալյասկա կլինի ռեկորդային բարձր՝ պայմանավորված Էլ-Նինյո երևույթով։
Հնդկաստանի ափամերձ տարածքներում, Ֆիլիպիններում և Կարիբյան ավազանում մինչև հունիս աննախադեպ շոգ կլինի, որից հետո արդեն Էլ-Նինյոն կարող է թուլանալ:
Գիտնականների կարծիքով ինտենսիվ ջերմային ալիքները և արևադարձային ցիկլոնները, ինչպես նաև համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը միասին բերում են կլիմայական ճգնաժամի, որը մարտահրավեր է նետում հարմարվողականության, մեղմացման և ռիսկերի կառավարման ներկայիս կարողություններին։ 
Գիտնականների կանխատեսումներով 2024 թվականին սպասվող ռեկորդային բարձր ջերմաստիճանը մեծացնում է անտառային հրդեհների վտանգը Ամազոնում: 2023 թվականի վերջին Ամազոնին պատուհասեցին սաստիկ հրդեհներն ու երաշտը, իսկ փետրվարին հրդեհների արդյունքում ավելացած ջերմոցային գազերի արտանետումները նոր ռեկորդ են սահմանել։
Ալյասկայում ռեկորդային շոգը կհանգեցնի սառցադաշտերի և հավերժական սառույցի հալման և ափերի էրոզիայի:
Տես ավելին՝ https://www.theguardian.com/environment/2024/feb/29/el-nino-forecast-record-heat-2024-climate-crisis