AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ջերմաստիճանի կտրուկ տատանումներ, անկանխատեսելի եղանակ ԱՄՆ-ում․ կլիմայի փոփոխության արդյունք

01/03/2024

ԱՄՆ-ի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունը հաղորդել է առնվազն հինգ տորնադոյի մասին, այդ թվում՝ երեքը Դեկալբ քաղաքի մոտ՝ Չիկագոյից արևմուտք (112կմ/ժ):
Գրանցվել են ավելի քան 60կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներ։ Քամին տապալել է ծառերն ու սյուները, տարածքի մեծ մասը հոսանքազրկվել է։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։
Փորձագետների կարծիքով այս ամենը կլիմայի փոփոխության հետևանք է։
Այս շաբաթ ԱՄՆ-ի և Կանադայի մի շարք քաղաքներում գրանցվել է փետրվար ամսվա համար ռեկորդային ջերմաստիճան՝ ինչը բնորոշ է ամառային շոգին:
Չիկագոյում շատ մարդիկ վայելում էին դրսում անսովոր եղանակը, երբ հանկարծ ջերմաստիճանը արագ իջավ՝ հասնելով ձմեռային խորը ցուրտ ժամանակահատվածների ջերմաստիճանին:
Հիդրոօդերևութաբանական ծառայությունը նկարագրել է Չիկագոյում նման պայմանները որպես ամառ, գարուն, աշուն և ձմեռ «սեղմված 24 ժամվա մեջ»:
Չիկագոյի Օ'Հարե միջազգային օդանավակայանում մի քանի չվերթներ են հետաձգվել, և շուրջ 30 չվերթ չեղարկվել է: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարյուրավոր ուղևորներ հավաքվել են օդանավակայանում՝ ապաստան ստանալու նպատակով։
Միջին Արևմուտքի շատ նահանգներում գրանցվել են այնպիսի եղանակային երևույթներ, ինչպիսիք են առատ ձյունը, սաստիկ ամպրոպը և գոլֆի գնդակի չափ կարկուտները: Մարդկանց հորդորվել է տանից դուրս չգալ:
Չիկագոյի շրջակա միջավայրի վարչությունը հայտնել է, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումները օրինակ են անսովոր և անկանխատեսելի եղանակի, ինչը կշարունակվի կլիմայի փոփոխության արդյունքում:


2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025