AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ֆինլանդացի ֆերմերները կարող են օգտվել ճշգրիտ օդերևութաբանական տվյալներից

01/03/2024

Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտը սկսել է Ֆինլանդիայի սննդի վարչության հետ համագործակցությամբ մշակել համակարգ, որը թույլ է տալիս իրականացնել առավել ճշգրիտ մոնիթորինգ և վերլուծություն գյուղատնտեսական նշանակության հողերի վիճակի, բերքատվության պոտենցիալի և պարարտանյութերի կարիքների վերաբերյալ:
Ֆինլանդիայի դաշտային մշակաբույսերի տեսակների, խնամքի կարիքների և ձեռնարկվելիք գործողությունների, ինչպիսիք են հունձը և հողի փխրեցումը, որոշման համար նախագիծն օգտագործում է արբանյակային տվյալներ, հողի ջերմաստիճանի և խոնավության ֆիզիկական մոդելներ և արհեստական բանականությունը։
Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտը Ֆինլանդիայի սննդի վարչությանը տրամադրում է արբանյակային տվյալներ, ինստիտուտի օպերատիվ հիդրոլոգիական մոդելի (HOPS) տվյալներ, որն ամենօրյա ռեժիմով հաշվարկում է ամբողջական կանխատեսումային տեղեկատվություն հողի սառածության և խոնավության վերաբերյալ, որն ընդգրկում է ամբողջ Ֆինլանդիան և ունի 250 մետր տարածական լուծաչափ։ Այդ արդյունքներն ամեն օր ավտոմատ կերպով փոխանցվում են CGI IT կազմակերպության մեքենայական ուսուցման մոդելների համար որպես մուտքային տվյալ:
Մեքենայական ուսուցման մոդելների արդյունքները օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների օպտիմալացման համար, մասնավորապես ցանքի և բերքահավաքի, ջրման և պարարտացման ժամկետների որոշման համար: Ստացված տեղեկատվությունը օգնում է նաև որոշել ֆերմերային տնտեսությունների իրավունքները անբարենպաստ եղանակային երևույթների՝ երաշտ կամ հեղեղում, հետևանքով աջակցություն ստանալու մասով, և բարձրացնում է սուբսիդավորման համար հայտերի ներկայացման ճշգրտությունը, և նվազեցնում ադմինիստրատիվ աշխատանքները ֆերմերների համար: