AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գիտնականներն առաջարկում են ստեղծել մի նոր համակարգ, որը կօգտագործի տիեզերքից ստացված պատկերները՝ փոխելու մեր պատկերացումները Երկրի էկոլոգիական փոփոխությունների և նրա բարդ համակարգերի մասին

01/03/2024

Գիտնականներն առաջարկում են ստեղծել մի նոր համակարգ, որը կօգտագործի տիեզերքից ստացված պատկերները՝ փոխելու մեր պատկերացումները Երկրի էկոլոգիական փոփոխությունների և նրա բարդ համակարգերի մասին:
Ըստ գիտնականների՝ յուրաքանչյուր երկրում արբանյակային տվյալների և մոնիթորինգի ավանդական մեթոդներից ստացված տվյալների համախմբումը կնպաստի նոր բազմամիլիարդ միջազգային սխեմայի ստեղծմանը, ինչը թույլ կտա երկրներին արդյունավետորեն հետևել մոլորակի առողջությանը:
2022 թվականին մի շարք երկրներ որոշեցին երկրի վրա մարդկային ազդեցությունը հասցնել մինիմումի և վերականգնել դեգրադացված էկոհամակարգերի 1/3-ը։
Չնայած կլիմայի մոնիթորինգի մեծ առաջընթացին, Երկրի կենսաբազմազանության մասին տեղեկատվությունը համեմատաբար բաց է: Խնդիրը լուծելու համար  առաջարկել է ստեղծել նոր համակարգ՝ կենսոլորտը վերահսկելու համար, որը նման եղանակի մոնիթորինգին։
Մի շարք երկրներ, որոնք մշակում են կենսաբազմազանության մշտադիտարկման իրենց սեփական ցանցերը, որը հայտնի է որպես BONs, ինչը ըստ հետազոտողների, պետք է միավորվի գլոբալ դիտարկման համակարգին: BON համակարգը միավորում է հողերի, ջրերի, անտառների և տեսակների նախնական տվյալները՝ ազգային կենսաբազմազանության առողջության ընդհանուր պատկերացում կազմելու համար, որոնք այնուհետև կարող են միավորվել մոլորակային մակարդակով:
Այս տարի աշխարհի տիեզերական գործակալությունները համախմբվում են՝ բարելավելու իրենց կենսաբազմազանության մոնիտորինգը և տվյալների բացերը լրացնելու համար: 2021թ-ին մոտ 375,000 տեսակների 742 միլիոն գրառումների վերլուծությունից հայտնաբերել է մեծ բացեր. մոլորակի ընդամենը 6,74%-ն է հետսզոտվել, իսկ հատկապես բարձր գոտիները և խորը օվկյանոսները անհայտ են: Եվրոպան, ԱՄՆ-ը, Ավստրալիան և Հարավային Աֆրիկան բաժին է ընկել բոլոր գրառումների 82%-ին, և գրանցումների կեսից ավելին կենտրոնացել է հայտնի տեսակների 2%-ից պակասի վրա:
2023-ին Kew Gardens-ը հայտնաբերեց 32 մոլորակի «մութ կետերը», որոնցից 20ը Ասիայի տարածաշրջանում են։
Այսպիսով, աշխարհատարածական տվյալները կարող են օգտագործվել տիեզերքից կենսաբազմազանության միտումները վերահսկելու համար, ինչպես նաև նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են eDNA  և այլ մեթոդներ, նոր ուղիներ են բացել էկոհամակարգերի առողջության մոնիտորինգի համար: