AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Տիկնիկներ՝ հասարակությանը իրազեկելու կլիմայի փոփոխության մասին

29/02/2024

Ամիր Նիզար Զուաբին պաղեստինցի նկարիչ է, ով օգնել է «Ամալ» նախագծի մեկնարկին։ Ամալը սիրիացի աղջկա տեսքով տիկնիկ է, ով իր խմբի հետ ճամփորդում է տարբեր երկրներով և հասարակությանը իրազեկում որևէ խնդրի մասին։
Այն 3.5 մետր հասակով տիկնիկ է, որին կմիանան ևս 30 տիկնիկներ, որոնք կանցնեն 20.000 կմ ճանապարհ։
Տիկնիկները շրջագայելու են աֆրիկյան և եվրոպական մի քանի քաղաքներով և իրազեկելու են գլոբալ կլիմայական ճգնաժամի մասին: Տիկնիկները կսկսեն ճանապարհորդությունը Արևմտյան Աֆրիկայում 2025 թվականի գարնանը։ Նախատեսված երթուղին ներառում է Սենեգալը, Մարոկկոն, Ջիբրալթարը, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Դանիան, Շվեդիան և Նորվեգիան: Տիկնիկները կլինեն նաև կենդանիների տեսքով, որոնք կլիմայի փոփոխության հետևանքով ենթարկվում են միգրացիայի։
Նկարչի խոսքով նրանք փորձելու են այս մեթոդով հետաքրքիր և նաև գեղեցիկ ներկայացնել մարդկությանը ներկա ժամանակների կարևորգույն խնդիրներից մեկը։ Մինչ այս Ամալը հասցրել է շրջագայել և մոտ 2 միլիարդ մարդու իրազեկել տարբեր գլոբալ խնդիրների մասին։