AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Բրիտանիան ապրում է իր պատմության ամենաանձրևաշատ ձմեռներից մեկը

29/02/2024

2023 թվականին Անգլիայի 139 հիդրոլոգիական ցանցի (գետերի, լճերի և այլ ջրային աղբյուրների շրջակայքի տարածքները) միայն 4-ում են գրանցվել նորմային մոտ տեղումներ: Մնացած գետավազաններից 47-ում տեղումները դիտվել են նորմայից ավելի, իսկ 76-ում, որը կեսից ավելին է, նորմայից զգալի բարձր: Մեծ Բրիտանիայի Էկոլոգիայի և հիդրոլոգիայի կենտրոնը (UKCEH) հայտարարել է, որ թեև հունվարին դիտվել են տեղումների որոշակի դադար, սակայն հողի խոնավության հագեցվածութան բարձր աստիճանը ավելի է աճել փետրվարին դիտված հորդառատ անձրևների պատճառով։
Ուիր, Դոն, Կոլդեր, Դերուենտ, Մերսի և Իրվելլ գետերին մոտ տարածքներում դիտվել է ամենախոնավ վեցամսյա շրջան՝ դիտարկումների սկսման պահից ի վեր։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, անգլիացի գյուղատնտեսները նախորդ տարին համարում են վատագույներից մեկը՝ ջրհեղեղների պատճառով, քանի որ ոչնչացվել է աշնանացան ցորենի և գարու բերքը։ Վնասների մի մասը գնահատվում է վեցանիշ թվերով։ Այս տարվա բերքի կանխատեսումները նույնպես հուսադրող չեն։ Գյուղատնտեսության և այգեգործության զարգացման խորհուրդը (AHDB) կանխատեսում է ցորենի բերքատվության անկում մինչև մեկ քառորդով:
Ավելի չոր գարունը սովորաբար հնարավորություն է տալիս նոր մշակաբույսեր տնկելու։ Սակայն գյուղատնտեսների կողմից գարնանային սերմերի աճող պահանջարկը, ովքեր չեն կատարել ձմեռային ցանքսը անձրևների պատճառով, հանգեցրել է ծախսերի աճի: