AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մինչ գիտնականները ձգտում են հասկանալ, թե ինչպես կարելի է երկարացնել մարդու կյանքը առանց ծերանալու, բնությունն արդեն ստեղծել է գրեթե անմահ օրգանիզմ

28/02/2024

Նեապոլի կենդանաբանական կայանի գիտնականները հայտնաբերել են Turritopsis dohrnii մեդուզան, որը հավերժ ապրելու ունակություն ունի:
Հետազոտողները պնդում են, որ այս տեսակի որոշ ներկայացուցիչներ կենդանի են արդեն 66 միլիոն տարի՝ բնակվել են օվկիանոսում նույնիսկ դինոզավրերի անհետացումից առաջ: Նկատվել է, որ այս մեդուզաները կարող են «հակադարձ ծերանալ»։ Երբ վնասվում կամ բավականաչափ ծերանում է, Turritopsis dohrnii-ն հետ է վերադառնում իր պոլիպայինի փուլին՝ վերածվելով չտարբերակված բջիջների կլաստերի, հետագայում նորից «ծերանալ»-ու նպատակով։
Լաբորատոր պայմաններում գիտնականներին հաջողվել է իրականացնել այս փուլերը՝ երկու տարվա ընթացքում օրգանիզմներին վերադարձնել պոլիպային վիճակին մինչև 10 անգամ: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ավելի քան 1000 գեն, որոնք պատասխանատու են ծերացման և ԴՆԹ վնասվածքների վերականգնման համար: Ի տարբերություն մարդկանց՝ Turritopsis dohrnii-ն ունի բավականաչափ պահեստային գեներ անմահ մնալու համար` նպաստելով միտոքոնդրյումային ակտիվությանը, ցողունային բջիջների տարբերակմանը, թելոմերների երկարության պահպանմանը և այլ գործառույթների իրականացմանը։
Հետագա գենետիկական վերլուծությունը կնպաստի բջջային մեխանիզմների ավելի խորը ընկալմանը, որոնք Turritopsis dohrnii-ին հնարավորություն են տալիս գրեթե հավերժական կյանք ունենալ: Այս հայտնագործությունը կարող է նշանակալից քայլ լինել ծերացման և բջիջների վերականգնման գործընթացների ուսումնասիրության մեջ՝ լուսավորելով հավերժական երիտասարդության էությունը: