AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 22-ին, ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտական վարժարանի 7-րդ դասարանի աշակերտներին

28/02/2024

Փետրվարի 22-ին, ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Գյումրիի օդերևութաբանական կայանը ճանաչողական այցի շրջանակներում հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտական վարժարանի 7-րդ դասարանի աշակերտներին։
Այցի նպատակն էր «Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած սակավաջրության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները մեր համայքնում» թեմայի վերաբերյալ դպրոցական նախագծային աշխատանք իրականացնելը և օթերևութաբանական կենտրոնից ճշգրիտ տվյալներ ձեռք բերելը։
Այցի ժամանակ աշակերտները ծանոթացել են օդերևութաբանական դիտարկումներին, կատարվող աշխատանքներին, գործիքակազմին, ավտոմատ սարքավորումների աշխատանքի սկզբունքին, մասնակցություն են ունեցել հեռագրերի կազմանն ու հաղորդմանը:
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը միշտ պատրաստակամ է աջակցել աշակերտների և ուսանողների՝ ոլորտի մասին պատկերացումների ընդլայնմանը, հետաքրքրություն առաջացնել շրջակա միջավայրի բաղադրիչների նշանակության և պահպանության հարցերում: