AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա

18/01/2024

Հունվարի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան հյուրընկալել էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-8-րդ դասարանի աշակերտներին։ 
Այցի նպատակն էր «Անթափոն արտադրություն» և «Շրջակա միջավայրը աղտոտող թոփ 10 քիմիական նյութերը» դպրոցական նախագծային աշխատանքի ավարտից հետո ծանոթանալ մթնոլորտային օդի, ջրի, և հողի աղտոտվածության մոնիթորինգի և լաբորատորատորիայում աղտոտիչների հայտնաբերման գործընթացներին:
Աշակերտները ոչ միայն մեծ ոգևորությամբ փորձում էին ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները և հարստացնել իրենց պատկերացումները շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին, այլև ընդգծել դրանցից յուրաքանչյուրի կարևոր դերը շրջակա միջավայրի պահպանության գործում։
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է խթանել համագործակցությունը կրթական կենտրոնների հետ՝ նպատակ ունենալով նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը։