AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սաստիկ ցրտեր Հյուսիսային Ամերիկայում

16/01/2024

Սաստիկ ցրտերն ընդգրկել են Հյուսիսային Ամերիկայի գերակշիռ մասը։ Ալբերտայում կիրակի առավոտյան ջերմաստիճանն իջել է այն մակարդակին, որը վերջին անգամ դիտվել է տասնամյակներ առաջ: Ջերմաստիճանի անոմալիաները (նորմայից շեղումները) հասել են -30 աստիճանի։
Կեգ Ռիվեր օդերևութաբանական կայանում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան՝ -51.5°C, ինչը -50 աստիճանից ցածր երկրորդ ցուցանիշն է Կանադայում այս սեզոնին և երրորդը՝ Ալբերտայում երկու տասնամյակների ընթացքում:
Էդմոնտոնում գրանցվել է -45.8°C և վերջին անգամ նման ծայրահեղ ցածր ջերմաստիճան դիտվել է 2009 թվականի դեկտեմբերի 13-ին, նվազագույնը -46.1°C: Ոչ միայն գիշերվա ջերմաստիճաներն են կտրուկ իջել, այլև ցերեկային առավելագույն ջերմաստիճաներն նույնպես շատ ցածր են եղել, ուրբաթ օրը Էդմոնթոնում ջերմաստիճանը հասել է ընդամենը -34.4°C՝ սահմանելով նոր ռեկորդ Էդմոնթոնի միջազգային օդանավակայանում ամենացուրտ օրվա համար:
Կիրակի օրը սաստիկ ցրտերը ծածկել են նաև ԱՄՆ-ի մեծ մասը։ ԱՄՆ-ում մարդիկ մահանում են -56°C-ում, մոտ 100 միլիոն մարդ տուժել է ձյան առատ տեղումներից, իսկ արկտիկական փոթորիկները պայմաններ են ստեղծել հյուսիս-արևելքում ձնաբքի և հարավում ձյան կուտակման համար: Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ ուժեղ քամիները Մոնտանայի և Դակոտայի նահանգներում կարող են օդի ջերմաստիճանը իջեցնել մինչև -56°C:
Մոտ 95 միլիոն մարդ ստացել է նախազգուշացումներ շրջաններում ուժեղ քամիների և -17°C ցածր ջերմաստիճանների մասին։ Սպասվում է, որ ցրտերը կտարածվեն հարավ՝ ընդհուպ մինչև հյուսիսային Տեխաս: