AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի գլոբալ տաքացման տեմպերը կտրուկ աճել են 2011-2020 թվականներին

11/01/2024

Կլիմայի փոփոխության տեմպերը տագնապալիորեն աճել են 2011-2020 թվականներին և դարձել երբևէ գրանցված ամենատաք տասնամյակը: 
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ ջերմոցային գազերի կոնցենտրացիայի շարունակական աճը հանգեցրել է ցամաքի և օվկիանոսի ռեկորդային բարձր ջերմաստիճանների գրանցմանը, սառույցի հալման և ծովի մակարդակի բարձրացման կտրուկ արագացմանը:
«Գլոբալ կլիմայի տաքացման արագացման տասնամյակը» տագնապ է առաջացրել, մասնավորապես բևեռային և լեռնային շրջանների էկոհամակարգերում տեղի ունեցող կտրուկ և անդառնալի փոփոխությունների հետևանքով: Զեկույցի համաձայն սառցադաշտերը կրճատվում են տարեկան մոտ 1 մետրով, ինչը կարող է առաջացնել լուրջ խնդիրներ միլիոնավոր մարդկանց ջրամատակարարման համար: 
Անտարկտիկայի սառցադաշտերի հալոցքը 2011-2020 թվականներին գրեթե 75% -ով ավելի էր նախորդ՝ 2001-2010 թվականների տասնամյակի համեմատ, ինչը նպաստում է ծովի մակարդակի հետագա բարձրացմանը, ինչն էլ իր հերթին վտանգում է ցածրադիր ափամերձ շրջանների և պետությունների գոյությունը: 
Զեկույցում ասվում է, որ 2011-2020 թվականների ընթացքում Անտարկտիկայի վրա օզոնային շերտի խոռոչն ավելի փոքր է եղել, քան նախորդ երկու տասնամյակների ընթացքում։
Օզոնաքայքայիչ քիմիական նյութերի փուլ առ փուլ դուրս բերելու հաջող և համաձայնեցված միջազգային գործողությունների շնորհիվ հաջողվել է գրանցել առաջընթաց այս խնդրում:
Տես ավելին՝ https://wmo.int/media/news/rate-and-impact-of-climate-change-surges-dramatically-2011-2020