AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կայացավ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Գիտատեխնիկական խորհրդի թվով երրորդ և 2024 թվականի առաջին նիստը

10/01/2024

Հունվարի 9-ին կայացավ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Գիտատեխնիկական խորհրդի թվով երրորդ և 2024 թվականի առաջին նիստը։ Նիստին մասնակցում էին Խորհրդի նախագահը և 14 անդամները։
Նիստի օրակարգում՝ հայցորդ Էլեոնորա Ավանեսյանի «Կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում ջրօգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր տեխնոլոգիաների մշակում» թեմայով թեկնածուական ատենախոսության քննարկումն էր:
«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը Ակադեմիկոս Ի․ Վ․ Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի N 055 մասնագիտական խորհուրդի կողմից նշանակվել է որպես թեմայի պաշտպանության համար առաջատար կազմակերպություն։
Խորհրդի նախագահ, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց նիստի օրակարգը, որից հետո Է. Ավանեսյանի կողմից ներկայացվեց կատարված աշխատանքը։
Ելույթով հանդես եկավ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։
Խորհրդի անդամների կողմից բարձրացվեցին որոշակի հարցեր, ներկայացվեցին առաջարկություններ, ծավալվեց քննարկում։
Հաշվի առնելով աշխատանքում ստացված գիտափորձնական արդյունքները և այն, որ ներկայացված ատենախոսությունը ամբողջական ու ավարտուն գիտական աշխատություն է, որը կարող է ունենալ մեծ գիտակիրառական նշանակություն՝ նիստի արդյունքում որոշվեց աշխատանքի վերաբերյալ տրամադրել դրական կարծիք։