AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում Կովկասի բնության հիմնադրամի Հայաստյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի, ծրագրերի համակարգող Արման Ավագյանի և հանրային կապերի համակարգող Մարինե Կարապետյանի հետ

29/12/2023

Դեկտեմբերի 28-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Կովկասի բնության հիմնադրամի Հայաստյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի, ծրագրերի համակարգող Արման Ավագյանի և հանրային կապերի համակարգող Մարինե Կարապետյանի հետ։
Ողջունելով հյուրերին՝ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհակալություն հայտնեց անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար։ Կենսաբազմազանության մոնիթորինգի կարողությունների բարելավման նպատակով Կովկասի բնության հիմնադրամի և ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի միջև 2023 թվականին կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում ձեռք է բերվել 1 մոնոկուլյար հեռադիտակ, 3 հեռախոս, 1 լադա նիվա մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, ինչպես նաև 38488 եվրո դրամաշնորհ՝ կենսաբազմազանության մոնիթորինգի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։ 


Դրամաշնորհի շրջանակներում կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի կողմից իրականացվել է 4500-ից ավել տեսակի վերաբերյալ տվյալների հավաքագրում ArcGIS Survey123 հարթակում մշակված ձևանմուշների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս տվյալների ավտոմատացված հավաքագրումը և բարձրացնում է վավերականացման արդյունավետությունը։
Դիտարկվել են որոշ տեսակներ, որոնք, նախնական գնահատմամբ, հազվադեպ հանդիպող, ՀՀ տարածքում, ինչպես նաև ամբողջ աշխարհում չհանդիպող տեսակներ են, որոնց նույնականացումն իրականացվելու է ԴՆԹ բարկոդավորման միջոցով։ 
2024 թվականին նախատեսվում է շարունակել համագործակցությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ ի նպաստ կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգի զարգացման։