AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այց ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա

26/12/2023

Դեկտեմբերի 18-ից 20-ը «ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար․ Ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակում Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության փորձագետները այցելել էին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիա։ 
Այցի նպատակն էր աջակցել լաբորատորիային միջազգային ISO 17025 ստանդարտի համաձայն հավատարմագրման գործընթացին՝ աշխատակիցների գիտելիքները համալրելու և որակավորումն ավելի բարձրացնելու միջոցով։
Ներքին աուդիտի ժամանակ ստուգվեց ստանդարտի պահանջներին համապատասխան կառավարման որակի բոլոր փաստաթղթերը, ստանդարտ գործառնական ընթացակարգերը, լաբորատորիայում դրանց իրականացվածությունը և անձնակազմի պատրաստվածության մակարդակը։
Փորձագետները տվեցին առաջարկություններ և մասնագիտական խորհրդատվություն ISO 17025 ստանդարտի պահանջներն ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ։