AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում ընդլայնվում է վաղ ազդարարման համակարգերի ներդրումը տարբեր երկրներում, սակայն առաջընթացը դանդաղում

25/12/2023

Աշխարհի երկրների կեսը դեռևս չունի վաղ նախազգուշացման արդի համակարգեր:
ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նոր զեկույցում նշվում է, որ Աֆրիկան կրկնապատկել է վաղ նախազգուշացման համակարգերի ծածկույթի որակը, բայց այն դեռևս ցածր է համաշխարհային միջինից: Թույլ զարգացած և զարգացող պետությունների միայն 40% -ն ունեն վտանգների վաղ նախազգուշացման համակարգեր: 
«Տարատեսակ վտանգների վաղ ազդարարման համակարգերի գլոբալ կարգավիճակը 2023 թվականին» զեկույցը վերլուծում է «վաղ ազդարարման համակարգեր բոլորի համար» նախաձեռնության մեկ տարվա գործունեության արդյունքները։ Այս նախաձեռնության նպատակն է ներդնել վաղ ազդարարման համակարգեր բոլոր երկրների համար մինչև 2027 թվականը:
«Վաղ ազդարարման համակարգեր բոլորի համար» նախաձեռնությունը ներկայացվել է Կլիմայի համաշխարհային 28-րդ գագաթնաժողովին՝ COP 28-ի ժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից, որին մասնակցել են նախարարներ ու շահագրգիռ կողմեր: 
Զեկույցը ցույց է տալիս, որ 101 երկիր հաղորդել է վաղ ազդարարման համակարգի առկայության մասին, ինչը 6 երկրով ավելի է նախորդ տարվա համեմատ, իսկ 2015 թվականի համեմատ երկրների թիվը կրկնապատկվել է: 
«Վաղ ազդարարման համակարգեր բոլորի համար» նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից 2022 թվականի նոյեմբերին Շարմ Էլ Շեյխում կայացած COP-27 նիստի ժամանակ։
Տես ավելին՝ https://wmo.int/news/media-centre/countries-frontline-of-climate-change-expand-early-warning-protection-progress